ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել դատախազներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել դատախազներին

ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել դատախազներին

 Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա կապակցությամբ:

 

Ուղերձում ասված է.

 

<<Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

 

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

 

Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարեւորում ձեր չափազանց պատասխանատու եւ պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում:

 

Դատախազությունը մեր հանրապետության այն կառույցներից է, որն իր ամենօրյա բարդ ու դժվարին աշխատանքով պաշտպանում է պետության ու հասարակության շահերը, պահպանում օրինականությունը, կազմակերպում անզիջում պայքար հանցավորության դեմ: Եվ պատահական չէ, որ գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, հետեւողականորեն արվում է հնարավորը ձեր աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ:

 

Թանկագի՛ն բարեկամներ,

 

Դատախազության օրվա առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք>>:

1