Արգենտինայի նորընտիր նախագահն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արգենտինայի նորընտիր նախագահն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Արգենտինայի նորընտիր նախագահն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Արգենտինայում նոյեմբերի 22-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Մաուրիսիո Մակրին երկար ժամանակ է՝ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Prensa Armenia պարբերականը:

 

Մասնավորապես, նշվում է, որ Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար աշխատելու տարիներին Մակրին արգելել էր քաղաքում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին, ինչից հետո Էրդողանը չեղյալ հայտարարեց իր պաշտոնական այցն Արգենտինա:

 

2012թ. Երևան կատարած այցի ժամանակ Մաուրիսիո Մակրին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: 2015թ. ապրիլին Մակրին իր ֆեյսբուքյան էջում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. ես չեմ մոռանում ձեզ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

1