Նախկին սահմաններին վերադարձ չի լինի.Դավիթ Բաբայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախկին սահմաններին վերադարձ չի լինի.Դավիթ Բաբայան

Նախկին սահմաններին վերադարձ չի լինի.Դավիթ Բաբայան

Նախկին սահմաններին վերադարձ չի լինի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով յոթ շրջանների հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության վերաբերյալ ԱՊԱ-ի հրապարակած տեղեկությունը:

 

Դավիթ Բաբայանի խոսքով, ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ են այդպիսի տեղեկություններ հրապարակում, իսկ երբեմն այնքան են տարվում, որ միջնորդներին «Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մասին» հայտարարություններ են վերագրում:

 

«Այս դեպքում այն, որ այդպիսի տեղեկության աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են, ինքնին կասկած է հարուցում»,- նշեց Դավիթ Բաբայանը: Միաժամանակ, նա ընդգծեց, որ 1920-21 եւ 1988-91 թվականների սահմաններին վերադարձ չի լինի:

 

«Այդ սահմաններում Լեռնային Ղարաբաղը չի կարող որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալ: Դա համակենտրոնացման ճամբար է: Մենք այդպիսի ճամբարում ապրելու փորձ ունենք: Ավելին, դա Ադրբեջանին կմղի Լեռնային Ղարաբաղի, իսկ հետո՝ նաեւ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի: Այդ պատճառով նախկին սահմաններին վերադարձ չի լինի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

 

ԱՊԱ գործակալության հրապարակման համաձայն, Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի 7 շրջաններն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը հակամարտության հակակողմանի կարգավորման մաս է կազմում:

1