Մարտունիում ավարտվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարտունիում ավարտվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները

Մարտունիում ավարտվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները

ԼՂՀ Մարտունի քաղաքում ավարտվում են  բնակելի նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները:

 

Թաղամասում վերջին աշխատանքներն են տարվում, հիմնականում` ներկարարական, բարեկարգման ու շենքերի արտաքին ու ներքին հարդարման ուղղությամբ: Բնակելի նոր թաղամասն   ընդհանուր առմամբ, ընգրկում է քառահարկ չորս շենք` 93  բնակարանով: 

 

Այն կտրամադրվի ՊԲ զինծառայողների, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների, իսկ մի մասը կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ: Մարտունու նորակառույց թաղամասի հարևանությամբ, նույն նախագծով նախատեսվում է կառուցել երկրորդ թաղամասը: Այստեղ արդեն հարթեցման աշխատանքներ են կատարվել և պատրաստվում են սկսել հիմքի կառուցումը:   Բնակելի շենքերի  կառուցման աշխատանքներն իրականացվում է բարեգործական հիմունքներով:

1