ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտում տեղի ունեցած բնակարանամուտի արարողությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտում տեղի ունեցած բնակարանամուտի արարողությանը

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտում տեղի ունեցած բնակարանամուտի արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 21-ին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված նոր բնակելի շենքերի բնակարանամուտի արարողությանը:

 

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետեողական բարձրացումը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումը եղել է եւ կմնա պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը զինված ուժերում առկա խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:

 

Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը մասնակցել են նաեւ Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցված Մատենադարանի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է Գանձասարի Մատենադարանի նշանակությունը գիտակրթական, մշակութային, դաստիարակչական տեսանկյուններից՝ համոզմունք հայտնելով, որ այս հաստատությունն իր արժանի տեղը կզբաղեցնի Արցախի կյանքում:

1