Աղավնո համայնքում կառուցվող առանձնատների կեսը շահագործման կհանձնվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աղավնո համայնքում կառուցվող առանձնատների կեսը շահագործման կհանձնվի

Աղավնո համայնքում կառուցվող առանձնատների կեսը շահագործման կհանձնվի

    ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվող 50 առանձնատներից 24-ը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: 

 

   Առանձնատներում այժմ վերջին աշխատանքներն են տարվում: Կատարվում է արտաքին հարդարում, բարեկարգվում է բնակարանների մերձակա տարածքը: Մյուս 26  բնակարանները պատրաստ կլինեն հաջորդ տարի: Այստեղ կատարվում է արտաքին ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցումը:  Հիշեցնենք, որ բնակարանների շինարարությունը սկսվել է 2013 թվականից` ԼՂՀ կառավարության վերաբնակեցման գոտու զարգացման ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվում է  ,,ARI 3 Limited,, ընկերության, ԼՂՀ Կառավարության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքը:

1