Արցախյան տոնավաճառ Բեյրութում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախյան տոնավաճառ Բեյրութում

Արցախյան տոնավաճառ Բեյրութում

Դեկտեմբերի 11-13-ին Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվելու է Արցախյան տոնավաճառ, որի ընթացքում կցուցադրվեն և վաճառքի կհանվեն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում արտադրված տարբեր ապրանքատեսակներ՝ հուշանվերներ, մեղր, քաղցրավենիք, գեղանկարներ եւ արվեստի այլ գործեր:

 

Եռօրյա ցուցահանդես-տոնավաճառը տեղի է ունենալու <<ԱԶԴԱԿ>> օրաթերթին կից <<Փյունիկ>> սրահում: Այն կազմակերպել է Լիբանանի Արցախ ֆոնդը, որը 2008-ից ի վեր ամեն տարի մեկական կթու կով է նվիրում Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և հաջորդ երեխան:

 

Տոնավաճառում ցուցադրվելիք և վաճառվելիք մի շարք գործեր Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական (Զանգելան) քաղաքի կանանց աշխատանքներն են:

 

Այս աշխատանքների ոգեշնչողը և շարժիչ ուժը Մարալ Մահսերեճյանն է, ով տարվա ընթացքում մի քանի շաբաթ անց է կացնում Կովսականում և Արցախի այլ վայրերում՝ օգնելու հայ աղջիկներին ու կանանց:

 

 

Հայրենասիրությունը խոսք չէ, այլ շատ հստակ, կոնկրետ, բայց նաև դժվար գործ: <<Արցախ ֆոնդը>> և նրա տիկնանց օժանդակ մարմինը 2008-ից ի վեր լուռ կերպով, բայց նաև հպարտության զգացումով շարունակում են հայրենասիրական գործը:

 

Տեղեկացնում է հայկական ուսումնասիրությունների <<ԱՆԻ>> կենտրոնը:

1