Լույս է տեսել ՀՀ պատմական հանրագիտարանը, որը ներկայացնում է 24 հազար հուշարձան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Լույս է տեսել ՀՀ պատմական հանրագիտարանը, որը ներկայացնում է 24 հազար հուշարձան

Լույս է տեսել ՀՀ պատմական հանրագիտարանը, որը ներկայացնում է 24 հազար հուշարձան

Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարանը», որն ամփոփում է տեղեկություններ Հայաստանի բոլոր բնակավայրերի հուշարձանների մասին:

 

Համահեղինակ Սամվել Հակոբյանն ասում է, որ նյութերը հավաքել են 35 տարում: Գրքում եռալեզու համառոտ տեղեկություններ կան բնակավայրերի, դրանց աշխարհագրական դիրքի, բնակչության, տնտեսության մասին եւ հարուստ լուսանկարչական նյութ:  «Ցանկացած գյուղի համար կա արբանյակային կամ իմ նկարած քարտեզը: Եթե ուշադրություն դարձնեք, հուշարձանները նկարված են իրենց շրջապատով՝ ոչ միայն եկեղեցին, խաչքարը, որովհետեւ, դրանք կարող են անհետանալ ինչ-ինչ պատճառներով, ինչպես մինչեւ հիմա եղել է, իսկ այսպես ավելի հեշտ կգտնեն գյուղի տեղը: Միայն հուշարձանները կարող ենապացուցել, որ այդ տարածքում ապրել է այդ ժողովուրդը»,- ասաց գրքի համահեղինակ Սամվել Հակոբյանը։

 

Գրքում, ընդհանուր հաշվով, մոտ 24 հազար հուշարձանի մասին է խոսվում, այդ թվում՝ տարբեր ազգերին պատակնող: Հանրագիտարանում ընդգրկված են նաեւ կրթօջախներ, թանգարաններ, խոշոր գործարաններ:

 

Սամվել Հակոբյանն ասում է, որ իրենց նպատակն էր ստեղծել Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիրը, որով մեր երկիրը ճանաչելի կլիներ բոլորին: Գրքում հակիրճ ներկայացված են նաեւ հարեւան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի հայկական հուշարձանները, նաեւ՝ Արցախն ու Կիլիկյան Հայաստանը: Բայց պատմական Հայաստանին ու Արցախին հեղինականերն անդրադառնալու են առանձին գրքերով:

 

1