ՀՅԴ ԱԵՄ-ը մասնակցել է Արցախյան գինու փառատոնին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ը մասնակցել է Արցախյան գինու փառատոնին

ՀՅԴ ԱԵՄ-ը մասնակցել է Արցախյան գինու փառատոնին

 Հադրութի շրջանի Տող գյուղում կայացած Գինու փառատոնին իր մասնակցությունն է ցուցաբերել նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը:

 

Մինչ փառատոնի մեկնարկը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանի  գլխավորությամբ այցելել եւ ծաղիկներ են խոնարհել  Արցախյան պատերազմում անմահացած դաշնակցական հրամանատարների՝ Արմենչոյի / Արմեն Գասպարյան/ եւ Վիգենի /Վիգեն Գրիգորյան/ շիրիմներին:

 

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության տաղավարում ներկացվել էր Արցախյան գինի, ժենգյալով հաց, <<Ղարաբաղ Կարպետ>> ընկերության հուշագորգեր, Արցախյան բերք ու բարիք:

 

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Տաթևիկ Աղաջանյանի խոսքերով՝ նախատեսվածից ավելի շատ ապրանք են կարողացել վաճառել: Իսկ փառատոնից ստացված գումարն ուղղվելու է  ՀՅԴ Արցախի պատանեկան միության առաջիկա աշխատանքների կազմակերպմանը:

 

 

DSC_0486

 

DSC_0494

 

DSC_0497

 

DSC_0458

 

DSC_0480

1