Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել էինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

 

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /17 արկ/:

 

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

 

1