«Ազատության» մրցանակ Հայոց ցեղասպանության ճանաչման երախտավորներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » «Ազատության» մրցանակ Հայոց ցեղասպանության ճանաչման երախտավորներին

«Ազատության» մրցանակ Հայոց ցեղասպանության ճանաչման երախտավորներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դեյվիդ Բոնիորը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի բարձրագույն` «Ազատության» մրցանակին` Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:

 

Ինչպես հաղորդում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի կայքէջը, մրցանակը ամերիկացի նախկին պաշտոնյային կշնորհվի նոյեմբերի 14-ին` կազմակերպության 9-րդ ամենամյա ընդունելության ժամանակ:

 

«Ազատության» մրցանակ կշնորհվի նաև Մարդու իրավունքների ակտիվիստ, թուրք գրող Ֆեթհիյե Չեթինին: Նա «Մեծ մայրս» գրքի հեղինակն է, որի լույս տեսնելուց հետո Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ հետաքրքրության զգալի աճ է գրանցել թուրք հասարակության շրջանում:

 

 

1