Բակո Սահակյանը ընդունել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը ընդունել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին

Բակո Սահակյանը ընդունել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի հետ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, որ նման համագործակցությունը նպաստում է մեր հանրապետությունում կրթության եւ գիտության որակի բարձրացմանը, ժամանակակից փորձի կիրառմանը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

1