ԱՄՆ Հայ Դատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԱՄՆ Հայ Դատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ

ԱՄՆ Հայ Դատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ

Հայ Յեղափոխական Դաշնակցության ԱՄՆ Հայ Դատի պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նրա՝  սեպտեմբեր 30-ին Վաշինգտոն  այցելության ընթացքում:

 

Պատվիրակության կազմում էին  ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանը, ՀՅԴ Արեւելյան շրջանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հովսեփ Ավագյանը, ԱՄՆի Հայ Դատի հանձնախմբի նախկին ատենապետ Կարո Արմենյանը, ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախբի  ատենապետ Քեն Հաչիկյանը եւ ԱՄՆի Հայ Դատի հանձնախմբի գրասենեակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Հանդիպման ընթացքին արծարծվեցին համազգային խնդիրներ՝ ներառյալ Ադրբեջանի հարձակողականության սրումը:

 

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ Սիրիահայերի ապահովությունն ու բարեկեցությունը, Հայաստանի Սահմանադրական բարեփոխումները, ԱՄՆ–Հայաստան տնտեսական կապերը՝ ներառյալ նոր, երկկողմանի Հարկային Պայմանագրի մասին եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

1