Արցախում կկայանա Հայ-Ռուսական համալսարանի օրեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում կկայանա Հայ-Ռուսական համալսարանի օրեր

Արցախում կկայանա Հայ-Ռուսական համալսարանի օրեր

Հոկտեմբերի 1-3-ը Արցախ կայցելի Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի պատվիրակությունը: Այցի շրջանակներում ԼՂՀ մայրաքաղաքում նախատեսված են մեծածավալ միջոցառումներ. Արցախում տեղի կունենան դասախոսություններ, հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, նախատեսված է ՀՌՀ թատերախմբի ելույթը:

 

ՀՌՀ պատվիրակության անդամները կայցելեն նաև Ստեփանակերտի ավագ դպրոցներ, որտեղ կներկայացվեն համալսարանի ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկություններ: Այցի շրջանակներում տեղի կունենան ՀՌՀ պատվիրակության մեջ ներգրավված դասախոսների և պրոֆեսորների հեղինակային դասախոսությունները, վարպետության դասընթացներն Արցախի պետական համալսարանում:

 

Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանի այցը կազմակերպված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության, Արցախի պետական համալսարանի և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

1