Քարվաճառ քաղաքում շուտով նախադպրոցական հաստատություն կունենան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քարվաճառ քաղաքում շուտով նախադպրոցական հաստատություն կունենան

Քարվաճառ քաղաքում շուտով նախադպրոցական հաստատություն կունենան

Ինչպես հայտնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում շուտով նախադպրոցական հաստատություն կունենան:Այստեղ տարեցտարի երեխաների թվի աճ է գրանցվում:

 

Ներկայումս 3-5 տարեկան 60-ից ավելի երեխաներ սպասում են մանկապարտեզի շինարարության ավարտին: ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում մանկապարտեզի համար 8 դասարան է հատկացվել, այժմ վերանորոգվում է: Աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Պետության միջոցներով կկահավորվի շենքը, երեխաների ակտիվ ժամանցն ապահովելու համար բակում կլինի խաղահրապարակ: Այն իրականացնում է ,,Ռոբ-շին,, ՍՊԸ-ն: Նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ:

1