Իսպանիայի Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Իսպանիայի Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բանաձեւը ներկայացվեց Ձախ միության խոսնակ Վալենտին Մատեոյի կողմից, ով իր խոսքում հակիրճ ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրդապատճառներն ու հետեւանքները, այն պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու անհրաժեշտությունը: Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձեւին:

 

Այսպիսով, Սիյան միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած եւ դատապարտած Իսպանիայի քաղաքներին:

1