Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է հայկական կառույցների անդամներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է հայկական կառույցների անդամներին

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպել է հայկական կառույցների անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի եւ ԱՄՆ արեւելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ: Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը, բարձր գնահատել նրանց դերը նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում, քննարկել վերոնշյալ կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը, նաեւ` դրանց հեռանկարին վերաբերող հարցեր` նկատի առնելով արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող նոր իրողություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են նորովի, համարժեք մոտեցումներ ու գործողություններ:

 

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումներն ու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում ունեցած ելույթի հիմնական շեշտադրումները, Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը, նաեւ պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

Վերոնշյալ հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին: Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու, Հայաստանում մեր հայրենակիցներին ապաստան տալու, նաեւ Սիրիայում նրանց հնարվորինս աջակցություն ցուցաբերելու համար:

news.am

1