Արցախում խուլ եւ համրերի համար գիշերօթիկ դպրոց  հիմնելու անհրաժեշտություն կա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում խուլ եւ համրերի համար գիշերօթիկ դպրոց  հիմնելու անհրաժեշտություն կա

Արցախում խուլ եւ համրերի համար գիշերօթիկ դպրոց  հիմնելու անհրաժեշտություն կա

Սեպտեմբերի 30-ին աշխարհը նշում է խուլ ու համրերի միջազգային օրը: Օրը նշվում է 1951 թվականից՝ ի պատիվ  Խուլ ու համրերի միջազգային ասոցացիայի ստեղծման:

 

Ըստ վիճակագրության՝ աշխարհում  ամեն իններորդ մարդ տառապում է լսողության հետ կապված այս կամ այն խնդրով: Արցախում այսօր ապրում են 290 լսողական եւ խոսակցական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնցից 43-ը անչափահաս են:

 

 1993 թվականից գործում է ԼՂՀ խուլերի միավորման հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության տնօրեն Բելլա Գրիգորյանն նշում է, որ այսօր Արցախում խուլ եւ համրերը ստանում են պետության հովանավորությունը մի շարք ծրագրերում, սակայն, ըստ նրա, այսօր առաջնային է խուլ եւ համրերի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ամբողջությամբ ընդգրկված լինեն հասարակական կյանքին:

 

Բելլա Գրիգորյանի խոսքերով՝ վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի հետ, որպեսզի լսողական եւ խոսակցական խնդիրներ ունեցող երեխաները մյուս երեխաների հետ հնարավորություն ունենան հաճախել մարտարվեստների խմբակներ : Բելլա Գրիգորյանը նշեց, որ խմբակները կլինեն անվճար, եւ ցանկոցողները կարող են դիմել  Խուլերի միավորման հասարակական կազմակերպություն՝ գրանցվելու համար:

 

12086823_940103246049535_271019572_n

 

‹‹Մենք այսօր խուլ եւ համրերի համար գիշերօթիկ դպրոցի կարիք ունենք: Այդ հարցը մենք մի քանի անգամ բարձրացրել ենք՝ կառավարությանը հղելով նամակներ, սակայն, դժբախտաբար, կառավարությունից մերժում ենք ստացել: Այսօր դրա հնարավորությունը դեռ կառավարությունը չունի›› :

 

Նշենք, որ այսօր ԼՂՀ-ում  սուրդոմանկավարժներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա: Շրջաններում սուրդո  մանվարժներ գրեթե չկան: Գյուղերում ընհանրապես չկան մասնագետներ: Թե՛ գյուղերում, թե՛ Ստեփանակերտում այսօր խուլ եւ համր երեխանները սովորում են կոմպլեկտ դասարաններում, ուր ուսուցանվում են նաեւ այլ խնդիրներով երեխաներ, սակայն բոլորին տարբեր դասավանդման մեթոդներ եւ մոտեցումներ են պետք:

 

Ստեփանակերտում այժմ գործող միայն երեք՝ թիվ 1, 2 եւ 9-րդ հանրակրթական դպրոցներում է ընդգրկված ներառական դասարաններ:

 

12071848_940103249382868_574285570_n

 

Հայրապետյան Սուսաննան 9-րդ դպրոցում աշխատում է որպես  լոգոպետ սուրդոմանկավարժ հոգեբան: Նա  խուլ եւ համր երեխաների հետ աշխատելու 15 տարվա փորձ ունի: Ստեփանակերտի 9-րդ դպրոցում այսօր սովորում են թվով 8 լսողության եւ խոսքի խնդիրներ ունեցող երեխաներ:

 

Սուսաննա Հայրապետյանի խոսքերով՝ այսօր մեր հասրակության մեջ խուլ եւ համր երեխաները մի շարք խնդիրներ ունեն, եւ այդ խնդիրները, ըստ նրա, սկսում են դեռ վաղ տարիքից, երբ նրանք հնարավորություն չեն ունենում շփել իրենց տարիքի երեխաների հետ, քանի որ չեն տիրապետում ժեստերի լեզվին:

 

‹‹Հիմնականում խուլ եւ համր երեխաների ծնողները լսողության եւ խոսքի հետ խնդիներ չունեցող անձինք են, այդ իսկ պատճառով երեխան, նախքան դպրոց հաճախելը, ժեստերի լեզվին ծանոթ չի լինում: Յուրաքանչյուր երեխա հաղորդակցվում է իր ընտանիքում ձեւավորված ժեստերով: Խուլ եւ համրերի համար մանկապարտեզներ, նախադպրոցական դասարաններ չկան, եւ երեխան ստիպված է լինում հանրակրթական ծրագրի հետ զուգահեռ՝ սովորել նաեւ ժեստերի լեզուն››:

 

Սուսաննա Հայրապետյանը նշում է,որ խուլ եւ համր երեխաների մոտ հնարավոր է զարգացնել խոսքը, սակայն դրա համար երկարատեւ աշխատանք եւ համապատասխան մասնագետներ են  պահանջվում:

 

Նշենք,որ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար այսօր առանձին դպրոցական ծրագիր չկան: Բացի այն փաստից, որ մասնագետներ քիչ կան,  չկան նաեւ նրանց համար նախատեսված  ուղեցույցներ եւ  մեթոդական ձեռնարկներ: Դասարաններում, որտեղ ուսանում են սահմանափակ կարողություններով երեխաները,  չկա համապատասխան կահավորանք, միեւնույն դասարանում սովորում են տարբեր խնդիրներով երեխաներ: Հաշվի առնելով ներառական դասարաններում սովորող երեխաների քանակը՝ կրճատվել է նաեւ խոսքի շտկողական դասաժամերը:

 

Սուսաննա Հայրապետյանի կարծիքով՝ այսօր խուլ եւ համր երեխաները կարող են մրցունակ լինել հանրակրթական դպրոցներում սովորող ցանկացած առաջադեմ աշակերտների համեմատ, եթե նրանց համար ստեղծվեն համապատասխան եւ արդար պայմաններ:

 

‹‹Նախ եւ առաջ, մենք մասնագետների պահանջ ունենք, այնպիսի մասնագետների, որոնք կկարողանան աշխատել տարբեր արատներով երեխաների հետ: Անարդար է, որ նրանց հետ աշխատում են ոչ մասնագետներ: Այդ երեխաները պետք է   ունենան հավասար հնարավորություններ, պետք է մանկապարտեզ հաճախեն, ուր նրանց կուսուցանեն ժեստերի լեզուն եւ կնախապատրաստեն դպրոցական ծրագրին: Անհրաժեշտ է գիշերօթիկ դպրոց հիմնել խուլ եւ համրերի համար: Այդ երեխաներին պետք է դպրոցը կարողանա ուղղորդել նաեւ ապագայում՝ կողմնորոշվելու, աշխատանք գտնելու առումով››:

 

Արդեն մեկ տարի է ինչ ԼՂՀ ԳԹԿ –ն իրականացնում է առցանց դասընթացներ շրջաններում ապրող 11 խուլ եւ համր երեխաների համար: ԳԹԿ կրթական կայքի գնահատման սուրդոմանկավարժ  Նարինե Սահակյանի խոսքերով՝ ծրագիրն օգնում է գյուղերում ապրող երեխաներին  սովորել ժեստերի լեզուն, զարգացնել խոսքը, գրաճանաչ դառնալ:

 

‹‹Ծրագիրը, իհարկե, ունի թերի կողմեր: Հաճախ անհրաժեշտ է լինում անմիջական շփումներ ունենալ երեխայի հետ, ինչն ինքին դժվարություն է ներկայացնում, այդ իսկ պատճառով ծրագիրը կաղում է: Սակայն պետք է նշեմ, որ արդեն ունենք աշակերտներ, որոնք հաջողությամբ անցել են դասընթացները եւ այժմ դպրոց են հաճախում››:

 

Հարկ է նշել, որ այսօր Արցախում բնակվող, խոսակցական եւ լսողական խնդիրներով անձինք բավական դժվարությամբ են աշխատանք գտնում: Շատերը   ընդգրկված են արվեստի ոլորտներում:

 

Ստեփանակերտի  <<Ղարաբաղ կարպետ>> գործարանում աշխատում են 7 լսողական եւ խոսակցական խնդիրներ ունեցող անձինք, որոնցից մեկը՝ Բորիսը, Արցախում միակ տղամարդ գորգագործն է: <<Ղարաբաղ կարպետ>> գործարանի տնօրեն Սեւակ խաչատրյանի  խոսքերով՝ առանց չափազանցության նրանք իր լավագույն գորգագործներն են եւ գործին էլ առանձնահատուկ սիրով եւ պատասխանատվությամբ են մոտենում:

 

Արմինե Նարինյան

1