Նախագահ Սահակյանը ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Նախագահ Սահակյանը ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Նախագահ Սահակյանը ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:

 

Ուղերձում ասված է.

 

<< Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

 

Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբախազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը:

 

Այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան եւ անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը: Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր բոլոր հաջողությունների համար:

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ռաուլ Ջումկովի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:

 

Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային >>

1