Կայացել է Արցախի մասին պատմող ուղեցույցի շնորհանդեսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացել է Արցախի մասին պատմող ուղեցույցի շնորհանդեսը

Կայացել է Արցախի մասին պատմող ուղեցույցի շնորհանդեսը

Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության միջազգային օրն էր:

 

Այդ օրվա կապակցութայմբ այսօր ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում տեղի է ունեցել Արցախի մասին պատմող ուղեցույցի շնորհանդեսը:

 

Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, նախարաարության աշխատակիցներ և հրավիրյալներ:

 

Ուղեցույցում ներկայացված է Արցախի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակաշրջանից , Արցախի մասին տեղեկություններ /մուտքի արտոնագիր ստանալու կարգ, աշխարհագրական դիրք, ֆլորա և ֆաունա/, Արցախի ավանդույթները և հյուրասիրությունը, պատմամշակութային կոթողները և հուշարձանները, տեսարժան վայրերը, թանգարաները  և Արցախի երթուղիները:

 

ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ ուղեցույցի յուրահատկությունն այն է, որ նշված է ըստ զբոսաշրջային երթուղիների և համապատասխանում է միջազգային զբոսաշրջիկի ընկալումներին:

 

Հնարավորության դեպքում  ուղեցույցը հրատարակվելու է նաև ռուսերեն և անգլերեն:

 

ԼՂՀ Էկոնոմիկային նախարարությունը զբոսաշրջության միջազգային օրվա առիթով թողարկել է «Զբոսաշրջության դրական ազդեցությունը  ԼՂՀ տնտեսության վրա» տեսանյութը:

1