Հանդիպում լիբանանցի գրող Նաժի Նաամանի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հանդիպում լիբանանցի գրող Նաժի Նաամանի հետ

Հանդիպում լիբանանցի գրող Նաժի Նաամանի հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ, ընկերները հյուրընկալեցին լիբանանցի գրող, հրատարակիչ և բազմազգ մշակույթը տարածող մտավորական, հայասեր  Նաժի Նաամանին:  

 

Դ. Իշխանյանը ողջունեց Արցախ այցելած անվանի գրողին եւ շնորհակալություն հայտնեց հայանվեր գործունեության համար: Նա նշեց, որ Թուրքիայի կողմից իրականացված անպատիժ Ցեղասպանությունն իր շարունակությունը պիտի ունենար նաեւ Արցախում՝ այս անգամ Ադրբեջանի ձեռքով, սակայն Արցախյան պատերազմը կանխեց նոր ցեղասպանության իրագործումը:

 

«Փոքրաթիվ ժողովուրդներն ունեն մեկ ճանապարհ՝ պետք է զգոն լինեն պատմության բոլոր պահերին»,- ասաց Նաժի Նաամանը՝ նշելով, որ  ինքն էլ  իրեն համարում է այս ժողովրդի մի մասնիկը:

 

Հարց ու պատասխանի միջոցով ընկերները ծանոթացան գրողի կյանքին ու գործունեությանը:

 

Նաժի Նաամանը մեծ սեր ու հետաքրքրություն ունի հայոց պատմության, արվեստի ու մշակույթի հանդեպ, եւ այդ ամենը տեղ են գտել նրա ստեղծագործական կյանքում: Նրա հեղինակած 20-ից ավելի գրքեր նվիրված են հայությանն ու հայոց պատմությանը: Վերջերս լույս տեսավ նրա՝ «Հարյուր…եւ ցեղասպանությունը շարունակվում է» գիրքը՝
Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ: Լիբանանում 100-ամյակի միջոցառումները սկիզբ են առել հենց այս գրքի շնորհանդեսով:

 

 

1