Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիային ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր դերակատարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիային ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր դերակատարությունը

Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիային ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր դերակատարությունը

Ֆրանսահայ համայնքն աշխատանքներ է տանում հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիային անընդհատ իրազեկելու համար,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

 

Իրենք փորձում են ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը ագրեսորի կարգավիճակով լարվածություն հրահրում Հայաստանի Հանրապետության ու Արցախի իր սահմաններում:

 

«Սա է մեր գործը Ֆրանսիայում, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունենում սահմանին: Մենք ձգտում ենք, որ Ֆրանսիան Ալիևին ասի` բավական է այդպես գործես, թե չէ ավելի խիստ կլինենք քո դեմ: Հուսով ենք, որ դա կհաջողվի առաջիկա ամիսներին, բայց շատ դժվար գործ է»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

1