Արցախում Էլեկտրաէներգիան կթանկանա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախում Էլեկտրաէներգիան կթանկանա

Արցախում Էլեկտրաէներգիան կթանկանա

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հերթական նիստը: Ի պատասխան «Արցախէներգոյի»  հոսանքը 7 դրամով վերանայելու  հայտի՝ խորհուրդը տվեց իր համաձայնությունը:  35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողները հոկտեմբերի 12-ից 1 կՎտժ էլետրականության դիմաց պետք է  վճարեն  40 դրամ՝ գործող 32.85 դրամի փոխարեն: Այժմ նույնքան են վճարում նաև 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողները: 

 

Հոկտեմբերի12-ից նրանք վճարելու 46 դրամ: Էլեկտրականության  ցերեկային սակագինը գործող 41.85 դրամից կդառնա 49 դրամ՝ 1 կիլովատտ ժամի դիմաց, գիշերային սակագինը՝ 44 դրամ/կՎտժ՝ նախկին 36.85 դրամի դիմաց:

 

«Tert.am» կայքին տված հարցազրույցի ընթացքում ԼՂՀ վարչապետն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը եւ նշել. «Մեզ մոտ ավելի վատ է էլցանցերի վիճակը, քան Հայաստանում, որովհետև սպառման ծավալները շատ ավելի փոքր են, կորուստները` մեծ: Մենք, իհարկե, հետևում ենք, որ Ղարաբաղում տարվող սակագնային տարբերությունը չտարբերվի Հայաստանից»:

 

Ըստ վարչապետի՝ Արցախում ևս կառավարությունը սուբսիդավորելու է քաղաքացիների սպառած էլէներգիայի դիմաց հոսանքի սակագնի 7 դրամի տարբերությունը:

1