Նորից հանդիպեցինք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Նորից հանդիպեցինք

Նորից հանդիպեցինք

Ազգային-հեղափոխական երգերի  հեղինակ եւ կատարող, սփյուռքահայ Գառնիկ Սարգսյանն Արցախում է: Օգոստոսի 19-ին նա հանդիպում ունեցավ  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ: Հանդիպմանը ներկա  էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար  Դավիթ Իշխանյանը:

 

Հանդիպման ընթացքում Գառնիկ Սարգսյանը նշեց, որ անչափ հուզված եւ ուրախ է, որ նրան մեկ անգամ ևս հնարավորություն է ընդձեռնվել հանդիպել Արցախի երիտասարդների հետ:

 

<<Հանդիպումներ ունենալով տարբեր երկրների հայ երիտասարդների հետ՝ հնարավորություն ես ունենում հասկանալ տվյալ երկրում ապրող երիտասարդի մտքերն ու գաղափարները, փոխանցել այդ ամենը տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին>>,- ասաց Գառնիկ Սարգսյանը:

 

Այնուհետեւ երգիչը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող  հարցերին՝ մասնավորապես հայոց զինյալ պայքարի, Հայ դատի եւ  պահանջատիրության  վերաբերյալ:

 

Հանդիպման ավարտին ներկաները միասին երգեցին  <<Մենք անկեղծ զինվոր ենք>>  երգը և այցելեցին Աշոտ Ղուլյանի անվան պուրակ:

 

 

 

 

1