Գյումրիում կազմակերպվում են ՀՅԴ պատանեկան ճամբարներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Գյումրիում կազմակերպվում են ՀՅԴ պատանեկան ճամբարներ

Գյումրիում կազմակերպվում են ՀՅԴ պատանեկան ճամբարներ

Հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 10  և թիվ 19 դպրոցներում մեկնարկվել են ՀՅԴ կողմից իրականացվող պատանեկան ճամբարները: <<Ապառաժ>>-ի թղթակիցն այցելել է  Գյումրի  եւ ծանոթացել ճամբարականների  առօրյային:

 

Պատանեկան ճամբարները կազմակերպվում են  ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հետ համատեղ: Գյումրիում կազմակերպվող ճամբարներին մասնակցում են շուրջ 300 պատանիներ:

 

Նշենք, որ ՀՅԴ Ամերիկայի արևմտյան թևի երիտասարդական միության` ճամբարների անցկացման ծրագիրը կշարունակվի նաեւ օգոստոսին: Օգոստոսին ճամբարներ կկայանան քաղաք Շուշիում, Գյումրիում և Թավշուտում:

1