ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։ Ընդգծվել է, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, և անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ։

 

 
1