Նոր նշանակումներ.նախագահը հրամանագրեր է ստորագրեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր նշանակումներ.նախագահը հրամանագրեր է ստորագրեր

Նոր նշանակումներ.նախագահը հրամանագրեր է ստորագրեր

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից։

 

 Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանը ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

 

   Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր գնդապետ Բորիս Դավիդովին ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

 

   Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

 
1