Նրանք 5-ն էին, բայց նրանց մեջ ողջ հայ ժողովուրդն էր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նրանք 5-ն էին, բայց նրանց մեջ ողջ հայ ժողովուրդն էր

Նրանք 5-ն էին, բայց նրանց մեջ ողջ հայ ժողովուրդն էր

 1983  թվականի հուլիսի 27-ին, աշխարհի ուշադրությունը Հայ Դատի վրա  սևեռելու նպատակով, Հայ Հեղափոխական Բանակի հինգ երիտասարդներ՝ Վաչե Տաղլեյանը, Սիմոն Յահլիյանը, Սեդրակ  Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրճլեյանը, հարձակվում են Լիսաբոնի թուրքական դեսպանատան վրա՝ նպատակ ունենալով պայթեցնել դեսպանատունը։Նրանք քաջ հասկանում էին, որ գնում են գիտակցված մահվան:

 

Հարձակման պահին թուրք զինվորի կրակոցից զոհվում է Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվում է մտնել դեսպանատան տարածք՝ որտեղ երկու պայթյուն են իրականցնում։ Ներկաների հետ պայթեցվում է ողջ դեսպանատունը:

 

 

Նրանց քայլը բողոքի ու ցասումի քայլ էր, որ սկիզբ էր առնում հայոց պահանջատիրության ակունքից: Նրանք 5-ն էին, բայց նրանց մեջ  ողջ հայ ժողովուրդն էր…

 

Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետև հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ իմ գործողությամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապես որ կեանքե զատ ամեն ինչի կը նմանվի: Կապրինք ուրիշին տիրապետության տակ,ուրիշի խամաճիկներն ենք:

Սիմոն Եահնեյան

 

Ինչպես որ մեկը կըսե երգը՝ Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:Այո մենք խենթեր ենք, բայց չակերտյալ խենթեր:Եկեք, միացեք մեզի:Կը հավատամ, որ կտիրանաք մեր հայրենիքին:

 Սարգիս Աբրահամյան

 

Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք, և մեր իրավունքն է՝ ուրիշ ազգերու պես ապրիլ մեր հողերուն վրա: Մենք ալ կուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ միայն իր հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով:

 Վաչե Տաղլեյան

 

Ես կուզեմ երիտասարդությանն ըսել, թե երբեք թող չտխրին, ինչքան ալ թուրքը զորավոր ըլլայ մեզմե ավելի, նոր զենքով կամ նոր դիվանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կքալենք: Մեզմե առաջ շատեր քալած են և կը յուսամ, որ մեզմե ավելի լավերն ալ պիտի գան, մեզմէ ավելի գործեր պիտի ընեն:

 Սեդրակ Աճեմյան

 

Կուզիմ, որ իմ ընկերներս, որոնք ինծի հետ մեծցած են, նույն միջավայրեն մեջ մեծցած են, նույն տեղերը յաճախած են, նույն գործերը ըրած են, համոզուին այս մեկ կետեն և չըսեն ընտանիքը, կեանքը, ապագան: Առանց հայրենիքի, առանց մեր հողերուն ոչ ապագայ կա, ոչ կեանք  կայ, ոչ ընտանիք կըլլայ:

 Արա Քըրճլեան

 

«Ապառաժ»

 
1