Բելգիա. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա այսօր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բելգիա. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա այսօր

Բելգիա. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա այսօր

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենն իր ելույթում նշել է, որ հստակ կերպով պետք է գործածել իրականությունն արտահայտող եզրույթը:

 

Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսի խոսքով էլ, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, Բելգիան կշահի հանրության վստահությունը: Բանաձեւի քվեարկությունը սպասվում է այսօր: Իսկ քննարկման մասին հեռախոսով մանրամասներ է փոխանցել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Մանրամասները՝ հեռախոսազանգում

 

 
1