Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությամբ Ադրբեջանը մի քանի հեռահար խնդիրներ է լուծում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությամբ Ադրբեջանը մի քանի հեռահար խնդիրներ է լուծում

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությամբ Ադրբեջանը մի քանի հեռահար խնդիրներ է լուծում

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի կարծիքով` նկատելի է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների  տարածաշրջան այցից առաջ սահմանային լարվածությունն աճում է:

 

‹‹Ե՛վ Ուորլիքի, ե՛ւ Լավրովի հայտարարությունները ինչ-որ չափով նպաստում են սահամանային լարվածությանը, սակայն չեմ կարծում, որ դա վճռորոշ է: Թե՛ Ադրրբեջանի իշխանությունները,  թե՛ մտածող հասարակությունը լավ գիտեն, որ Ղարաբաղի  հարցը վաղուց լուծված է››,- ասում է Վահրամ Բալայանը:

 

Վահրամ Բալայանի կարծիքով՝ ոչ միայն այս ամիսներին է նկատելի դարձել սահմանային ակտիվությունը, այլ, ընհանրապես, վերջին շրջանում դա նկատելի է: Ադրբեջանա-ղարաբաղյան  սահմանի լարվածությամբ Ադրբեջանը մի քանի հեռահար խնդիրներ է լուծում:

 

‹‹Նախ եւ առաջ, Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ չի հաշտվում իր ունեցած կորուստի հետ՝ ամեն կերպ փորձելով հետ վերադարձնել,  ինչպես ինքն է ներկայացնում,  ‹‹իր տարածքները››,- նշեց Վ.Բալայանը:

 

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի իշխանությունը նաեւ ձգտում է ճնշում գործադրել թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ քաղաքացիների վրա՝ փորձելով ցույց տալ, որ պատերազմն ավարտված չէ , մշտական վտանգը կա, ժողովրդի մեջ վախի մթնոլորտ ձեւավորել:  Սակայն այստեղ՝ Արցախում, ամեն մեկն ապրում է իր կյանքով՝  վստահ լինելով, որ սահմանը անխոցելի է:

 

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝  Ադրբեջանը նաեւ նպատակ ունի խոչընդոտելու ԼՂՀ տնտեսական զարգացմանը:

 

‹‹Հասկանալի է, որ առանց ներդրումների՝ տնտեսության զարգացումն անհնար է,  նույնիսկ Արցախում բնակվող,  նյութական հնարավորություն ունեցող մարդիկ երբեմն վարանում  են մեծ տնտեսական  ներդրումներ անել, դեռ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին››:

 

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը  համոզված է, որ այս իրավիճակը ձեռնտու է Ադրբեջանին նաեւ իր ներքին քաղաքական նկատառումներով: Ալիեւի ղեկավարությունը ժողովդին անընդհատ պատերազմական վիճակում պահելով եւ խոստանալով Ղարաբաղի վերադարձը՝  անընդհատ ճնշումների է ենթարկում այնտեղ ձեւավորվող քաղաքացիական հասարակությանը՝ ավելի ամրապնդելով իր մենիշախնությունը:

 
1