Նախագահ Սահակյանը ծանոթացել է նոր ջրամբարի կառուցման աշխատանքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահ Սահակյանը ծանոթացել է նոր ջրամբարի կառուցման աշխատանքներին

Նախագահ Սահակյանը ծանոթացել է նոր ջրամբարի կառուցման աշխատանքներին

Հուլիսի 22-ին ԼՂՀ նախագահն այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:

 

Նա ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետեւելով շրջակա միջավայրի պահպանման նորմերին:

 

Նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար

 
1