110 տարի առաջ հուլիսի 21-ին Ռուբինան մահափորձ իրականացրեց Աբդուլ Համիդ II-ի դեմ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 110 տարի առաջ հուլիսի 21-ին Ռուբինան մահափորձ իրականացրեց Աբդուլ Համիդ II-ի դեմ

110 տարի առաջ հուլիսի 21-ին Ռուբինան մահափորձ իրականացրեց Աբդուլ Համիդ II-ի դեմ

110 տարի առաջ` 1905 թ. հուլիսի 21-ին Ռուբինա (Սոֆի) Արեշյան-Օհանջանյանը, մի խումբ դաշնակցականների հետ մահափորձ իրականացրեց Կոստանդնուպոլսի Եըլտիզ մզկիթում գտնվող Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի վրա, բայց արյունարբու սուլթանը հրաշքով կենդանի մնաց։ Մահափորձի գլխավոր կազմակերպիչը ՀՅԴ առաջնորդներից Քրիստափոր Միքայելյանն էր, ով մինչ այդ արդեն մահացել էր ռումբի փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունից Բուլղարիայի Վիտոշ լեռան լանջին։

 

Նկարում ձախից աջ նստած են Նադեժդա Արեշյան-Չիլինգարյանը (Ռուբինայի քույրը և ՀՀ արդարադատության նախարար Արտաշես Չիլինգարյանի կինը), Քրիստափոր Միքայելյանը և Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը (ՀՀ վարչապետ Համազասպ Օհանջանյանի կինը)։ Արեշյան քույրերը իրենց հայրն էին համարում Քրիստափոր Միքայելյանին և մինչև իրենց կյանքի վերջը պաշտում էին նրան:

 
1