Freedom House -ը կոչ է անում ԱՄՆ-ին` մասնակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների դատավարություններին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Freedom House -ը կոչ է անում ԱՄՆ-ին` մասնակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների դատավարություններին

Freedom House -ը կոչ է անում ԱՄՆ-ին` մասնակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների դատավարություններին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել բարձրաստիճան  դիվանագետների՝ մասնակցել Ադրբեջանում քաղբանտարկյալների դատավարություններին. հայտնում է contact.az-ը:

 

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին և մյուս երկրներին` իրենց դեսպաններին կամ այլ բարձրաստիճան դիվանագետների ուղարկել  Ադրբեջան՝ իրավապաշտպանների նկատմամբ ընթացող դատական գործընթացներին մասնակցելու համար»,- ասել է կազմակերպության ղեկավար Մարկ Լագոնը:

 

«Մենք նաեւ կոչ ենք անում ԱՄՆ-ին և մյուս երկրներին` դատապարտել այդ գործընթացները դրանց կեղծավորության, քաղաքական բնույթի համար,  այլակարծությունն Ադրբեջանում խեղելու և կառավարության կոռուպցիան թաքցնելու փորձերը»,- ասված է հայտարարությունում:

 
1