Աստղաշենում կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարի հանդիսավոր բացումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աստղաշենում կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարի հանդիսավոր բացումը

Աստղաշենում կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարի հանդիսավոր բացումը

Հուլիսի 21-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ կողմից իրականացվող պատանեկան ճամբարի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին  ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը,  Լեռնիկ Հովհաննիսյանը, Աստղաշենի դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը, ուսուցիչներ, ծնողներ:

 

 Պատանեկան ճամբարը կազմակերպվել է ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական միությունը՝  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ:

 

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել  Ալյոշա Գաբրիելյանը, իսկ Լեռնիկ Հովհաննիսյանը,  կարևորելով  պատանեկան  ճամբարների անցկացման ծրագրի նպատակները,  նշել է. «Պատանեկան ճամբարների նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակության մատուցումը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելը, Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապի ստեղծումը: Սրանք հզոր հայրենիք կերտելու գրավականներ են:

 

 Ճամբարի  պատասխանատու, ամերիկահայ Սերոբ Աբրահամյանը նույնպես հանդես է եկել ելույթով՝ շեշտելով, որ կազմակերպվող պատանեկան ճամբարներն անհրաժեշտ են ինչպես Արցախի պատանիներին, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդներին:

 

Աստղաշենի բնակիչ, աշխարհագրության ուսուցիչ, ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից նշանակված ճամբարի պատասխանատու Զորիկ Ղազարյանն էլ, դիմելով ներկաններին, նշել է, որ իր ցանկությունը՝ հայրենի գյուղում ճամբարի անցկացումը, իրականացել է: «Ճամբարը հնարավորություն է տվել աստղաշենցիներին շփվելու սփյուռքահայ ճամբարականների հետ և ընկերական կապեր հաստատելու նրանց հետ: Այսուհետ մեր գյուղի կապը Սփյուռքի այս երիտասարդների հետ անքակտելի կլինի»:

 

Այնուհետև ճամբարականները հանդես են եկել  հետաքրքիր ժամանցային ծրագրով՝ հագեցած երգ ու պարով:

 

Նշենք, որ  ՀՅԴ Ամերիկայի արևմտյան թևի երիտասարդական միությանն այս տարվա հուլիս ամսին ճամբարներ է իրակացնում քաղաք Ստեփանակերտում, Աստղաշեն համայնքում, Գյումրիում և Պռոշյանում: Օգոստոսին  ճամբար կկայանա նաև քաղաք Շուշիում:

 

 

 

 

 

 

 
1