ԼՂՀ նախագահը ընդունել է ռեժիսոր Անահիտ Աբադին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » ԼՂՀ նախագահը ընդունել է ռեժիսոր Անահիտ Աբադին

ԼՂՀ նախագահը ընդունել է ռեժիսոր Անահիտ Աբադին

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին:

 

Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի մեր հանրապետությունում մշակույթի զարգացման գործին:

 

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 
1