Բաքվում տարբեր պատվիրակությունների անդամներ մոտենում էին մեզ և շնորհավորում. Հրաչյա Ռոստոմյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Բաքվում տարբեր պատվիրակությունների անդամներ մոտենում էին մեզ և շնորհավորում. Հրաչյա Ռոստոմյան

Բաքվում տարբեր պատվիրակությունների անդամներ մոտենում էին մեզ և շնորհավորում. Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Բաքվում ավարտված Եվրոպական առաջին մարզախաղերում Հայաստանի հավաքականի մասնակցության մասին. 

 

 

«Երբ մենք որոշում կայացրեցինք` մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց ՀԱՕԿ-ը և իր խոհեմությամբ ապացուցեց, որ միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատելու դեպքում մեր երկրի հեղինակությունը կարող է բարձրացնել: Հիմա մենք ունենք համախոհների մեծ բանակ, ինչն ապացուցեցին Բաքվի խաղերը: Ոչ մեկի համար հաճելի չէ մեկնել Բաքու, սակայն մեր մասնակցությունն ապացուցեց, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք միջազգային կառույցների հետ, չեն խախտվել: Մենք չխուսափեցինք պատասխանատվությունից, և այն բոլոր երաշխիքները, որոնք տվել էին ՄՕԿ և ԵՕԿ նախագահները, այդ բոլորը տեսանք Բաքվում, ինչի համար շնորհակալ ենք կառույցներրի նախագահներին: Ոչ մի հայի համար հաճելի չէ մոտ 100 հազար ադրբեջանցու մեջ մտնել, բայց դա պետք էր մեր երկրի հեղինակության համար, և մենք դա մեծ պատվով արեցինք:

 

 

Նայելով տարբեր լրատվամիջոցների, ովքեր մեզ սուր քննադատության էին ենթարկում Բաքու մեկնելու համար, նույնիսկ նրանք գնահատեցին այդ քայլը: Մեզ ամեն օր մոտենում էին տարբեր պատվիրակությունների անդամներ  և ողջունում մեզ` ասելով, որ այս քայլն արդեն իսկ հաղթանակ է, և այդ որոշումն ուժեղ մարդկանց որոշում էր: Համաշխարհային շատ լրատվամիջոցներ անդրադարձան հայ մարզիկների մասնակցությանը, և բոլորը ցանկանում էին հարցազրույց վերցնել մեզանից, այդ թվում` նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Բոլորի ուշադրության կենտրոնում Հայաաստանի պատվիրակություններ էր դեռևս առաջին օրվանից:  Մեր բոլոր մարզիկների հետ ցանկանում էին հարցազրույց ունենալ: Մեր բոլոր մարզիկները պրոֆեսիոնալ ձևով մասնակցեցին և բարձր պահեցին մեր երկրի պատիվը»:

 

 
 
 
1