ԼՂՀ սանդա ուշուի առաջնություն Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ սանդա ուշուի առաջնություն Ստեփանակերտում

ԼՂՀ սանդա ուշուի առաջնություն Ստեփանակերտում

Հուլիսի 3-5-ը  Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի կողմից նախաձեռնված ԼՂՀ առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին 150 մարզիկներ, այդ թվում՝ ՀՀ-ի տարբեր մարզերից:

 

Առաջնության պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Հայ սև գոտիների ակադեմիայի հիմնադիր Կարապետ  Քեբաբջյանը, ԼՂՀ Ուշու ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ամբարյանը, Շրջակա միջավայրի և բնապահպանության վարչության պետ Կ. Կարապետյանը,  հրավիրյալներ:

 

Ֆեդերացիայի մարզչական խորհրդի  կողմից շնորհակալագրերի են արժանացել Ս. Ասրյանը, Ն. Ամբարյանը, Կ. Քեբաբջյանը և Կ. Կարապետյանը՝ ֆեդերացիայի աշխատանքներում  նշանակալից աջակցություն և ներդրում ունենալու համար:

 

 

 

 

 
1