Ադրբեջանը նոր երազանքների մեջ է ընկել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանը նոր երազանքների մեջ է ընկել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը նոր երազանքների մեջ է ընկել. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը, թե իբր ադրբեջանական զինուժը հայկական Զինուժին պատկանող երկու անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք փորձել են ադրբեջանական դիրքերի վրայով թռիչք իրականացնել:

 

«Ադրբեջանցիները հիմա էլ նոր երազանքների մեջ են ընկել: Մի անգամ լվացքի մեքենայի դետալներով էին փորձում ապացուցել, որ իբր հայկական անօդաչու թռչող սարք են խոցել: Հիմա հետաքրքիր է ի՞նչ են ներկայացնելու: Երեւի ինչ-որ խաղալիք կամ կոմբայինի դետալներ»,-գրել է Արծրւն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

 

Նշենք, որ ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին հայտնաբերվել եւ ոչնչացվել են հայկական Զինուժի երկու անօդաչու թռչող սարք, որոնք փորձել են Թերթերի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերի վրայով թռիչք կատարել։

 
1