Կադրային փոփոխություններ կառավարության ներսում. վարչապետը որոշումներ է ստորագրել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կադրային փոփոխություններ կառավարության ներսում. վարչապետը որոշումներ է ստորագրել

Կադրային փոփոխություններ կառավարության ներսում. վարչապետը որոշումներ է ստորագրել

 ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք որոշումներ: Դրանց համաձայն`

 

 Արմեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության  նախարարի տեղակալիպաշտոնից,

 

Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության  նախարարիտեղակալի պաշտոնից,

 

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իգոր Բաղրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Սամվել Թավադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ապրեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրանենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդենթակետով` Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

 

 
1