Նախագահն ընդունել է «Տնջրե-2015»-ի մասնակիցներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Նախագահն ընդունել է «Տնջրե-2015»-ի մասնակիցներին

Նախագահն ընդունել է «Տնջրե-2015»-ի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է <<Տնջրե>> պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների:

 

Նա գոհունակությամբ նշել է, որ փառատոնն արդեն իսկ դարձել է ավանդական եւ իր կարեւոր ներդրումն ունի Արցախում մշակույթի, մասնավորապես, դասական երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ կապերի խորացման գործում:

 

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 
1