Արցախում է հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում է հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան

Արցախում է հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան

Հուլիսի 1-6-ը Արցախում է ռուսաստանաբնակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Նա վարպետության դասեր է անցկացնում դասական երգեցողության երիտասարդ  կատարողների համար:

 

Ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով  երգչուհին երկրորդ անգամ է Արցախում:

 

Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել  Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ`դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության  «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում:

 

Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր  են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը: Առաջին լսումներից  Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել:  Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված   երգիչների մասնակցությամբ:

 

Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը,  երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը,    Ելենա Յուդինան և  Յանա Սաֆոնովան:

 

 
1