Բ.Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Բ.Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Բ.Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

 

Համաձայն հրամանագրերի՝

 

Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար` ազատվելով ԼՂՀ  գյուղատնտեսության նախարարի  պաշտոնից։ 

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։ 

 

Լեւոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

 

Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար` ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից։ 

 

Սպարտակ Թեւոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար` ազատվելով ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի  պաշտոնից։

 

Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:

 

Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ` ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:

 

Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։

 

 
1