«Շիրակ-Արցախ ՀԿ էքսպո 2015» ցուցահանդես Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » «Շիրակ-Արցախ ՀԿ էքսպո 2015» ցուցահանդես Արցախում

«Շիրակ-Արցախ ՀԿ էքսպո 2015» ցուցահանդես Արցախում

Հուլիսի 3-4-ը Շուշիում տեղի է ունեցել <<Շիրակ-Արցախ ՀԿ էքսպո 2015 >> ցուսահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզից ժամանած 10 ՀԿ-ների եւ ԼՂՀ -ում գործող  15  ՀԿ-ների ներկայացուցիչներ:

 

Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ԼՂՀ Մշակույթի և երտասարդության հարցերի նախարարությունը եւ Գյումրի քաղաքում գործող << ԼԵԳԱՏՈ>> երիտասարդական մշակութային ՀԿ-ն: Այն կրում էր <<Արցախի ՀԿ-ների կարողությունների հզորացումը՝ հանուն երիտասարդական հիմնախնդիրների լուծման>> խորագիրը:

 

Էքսպո-ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Մշակույթի և երտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, «ԼԵԳԱՏՈ» երիտասարդական մշակութային ՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանը, նախարարության աշխատակիցներ և ՀԿ ներկայացուցիչներ:

 

 

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ողջունելով ծրագրի կազմակերպիչներին և ներկաներին, կարևորել է նման հանդիպումները, անդրադարձել հասարակական կազմակերպությունների դերին ու նշանակությանը:

 

ԼՂՀ Մշակույթի և երտասարդության հարցերի նախարար Ն.Աղաբալյանը  նշել է, որ այդպիսի նախաձեռնությունները նպաստում են գիտակից և հայրենասեր քաղաքացիների ձևավորմանը:

 

Ծրագրի նպատակն է՝ նպաստել գործող ՀԿ-ների կարողությունների հզորացմանը, արդյունավետ մեխանիզմների մեջոցով լուծել Արցախի երիտասարդների հիմնախնդիրները և ստեղծել ՀԿ-ների փոխհամագործակցության ցանց:

 

ՀԿ-ների ներկայացուցիչները առանձին տաղավարներով, լուսանկարների, տեսահոլովակների, ձեռքի աշխատանքների միջոցով ներկայացրել են իրենց կազմակերպությունների նպատակներն ու աշխատաքները:

 

 

 

Էքսպո-ցուցահանդոսի ընթացքում տեղի ունեցան «Ռազմավարական պլանավորում», «Հաշվապահական հիմունքներ», «Համայնքային զարգացման ծրագրեր», «Դրամաշնորհային ծրագրերերի մշակում, գնահատում, ֆոնդահայթայթում» թեմաներով դասախոսություններ:

 

 

 

<< Մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ Հայաստանի Հասարակական կազմակերպությունները տեղյակ չեն, թե ինչ ծրագրեր են իրականացվում Արցախի ՀԿ-ները: Այս ծրագիրը նպաստելու է համագործակցության հարթակ ստեղծելուն և կկրի շարունական բնույթ՝ ինչպես հանդիպումների, այնպես էլ համացանցի միջոցով>>,- նշել է ծրագրի պատասխանատուն՝ Արա Մելիքջանյանը:

 

Նա խոստացավ նաև, որ կփորձեն ՀՀ ՀԿ-ներին տրամադրվող միջոցներով, որոշակի չափով, աջակցել Արցախի ՀԿ-ի զարգացմանը:

 

 

 

<<Արցախի ՀԿ-ների կարողությունների հզորացումը՝ հանուն երիտասարդական հիմնախնդիրների լուծման>> ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:

 
1