Արցախում անց է կացվում «Տնջրե» միջազգային փառատոնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Արցախում անց է կացվում «Տնջրե» միջազգային փառատոնը

Արցախում անց է կացվում «Տնջրե» միջազգային փառատոնը

Հունիսի 28-ից հուլիսի 5-ը Արցախում արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին մասնակցում են պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից: Փառատոնը կազմակերպվում է  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

 

Փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես  են գալիս անհատ կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կազմակերպվում են  Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:
Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված դասատուների կողմից անց են կացվում  դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր: 

 

«Տնջրե» փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:

 

«Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի /ղրբ. բարբառով՝տնջրե/ 2000-ամյա ծառն է: 

 

«Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010թ-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: 

 

 

 

 

 
1