Դավութօղլուն հայ պատգամավորին Դինքի որբանոցի վերաբերյալ խոստումներ է տվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դավութօղլուն հայ պատգամավորին Դինքի որբանոցի վերաբերյալ խոստումներ է տվել

Դավութօղլուն հայ պատգամավորին Դինքի որբանոցի վերաբերյալ խոստումներ է տվել

Թուրքիայում հայկական որբանոցի վերադարձի հարցով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ. տեղեկացում է «Ակօս»-ը:

 

Հանդիպման ընթացքում Դավութօղլուն հայտնել է, որ վերստին կրկնելու է այդ հարցով իր հրահանգը, ու կրկին վստահեցրել է, որ հետևողական է իր տված հրահանգների իրագործման հարցում:

 

Vatan թերթի հետ զրույցում որբանոցի ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը ուշագրավ պնդում է արել, թե ինքը որբանոցը պահպանելու պայման է ներկայացրել, սակայն Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամը չի ընդունել այն:  

 

Որբանոցը վերադարձնելու հարցով Թուզլայի քաղաքապետ Շադի Յազջըն և Կ.Պոլսի քաղաքապետ Քադիր Թոփբաշը շարունակում են բանակցել որբանոցի սեփականատիրոջ հետ:

 
1