Եթե մեր անվտանգությանը սպառնան, չենք սպասի վաղվան. Դավութօղլուն սպառնում է մուտք գործել Սիրիա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եթե մեր անվտանգությանը սպառնան, չենք սպասի վաղվան. Դավութօղլուն սպառնում է մուտք գործել Սիրիա

Եթե մեր անվտանգությանը սպառնան, չենք սպասի վաղվան. Դավութօղլուն սպառնում է մուտք գործել Սիրիա

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի մասին նոր հայտարարություններով է հանդես եկել. տեղեկացնում է T24-ը:

 

Նշելով, որ նախաձեռնված միջոցառումները չպետք է մեկնաբանվեն որպես` «Թուրքիան մուտք է գործում Սիրիա», Դավութօղլուն, այնուամենայնիվ, սպառնացել է. «Մենք քրդերի հետ ոչ մի խնդիր չունենք: Մեր սահմանների ապահովության համար նախաձեռնություններ իրագործել ենք: Բացի այդ` մեր սահմանից դուրս իրավիճակի հնարավոր սրման առումով հավելյալ նախաձեռնություններ ենք արել, սակայն դա չպետք է ընկալվի որպես Թուրքիայի մուտքը Սիրիա: Եթե մեր անվտանգությանը սպառնան, չենք սպասի վաղվան»:

 

«Մենք Թուրքիային արկածների մղող քայլեր չենք անի: Անտարբեր չենք կարող մնալ նաև PYD-ի և PKK-ի ստեղծած՝ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող իրավիճակի նկատմամբ: ԻՇԻՊ-ի նկատմամբ ամենահստակ դիրքորոշումը ցուցաբերեցինք: Մայիսի 28-30-ին Հասաքեյում Սիրիայի վարչակարգը համաձայնության եկավ ԻՇԻՊ-ի հետ՝ չափավոր ընդդիմության դեմ համաձայնության գալով»,- պնդել է Դավութօղլուն՝ կրկնելով ԻՇԻՊ-ի հանդեպ Թուրքիայի` իբր բացասական դիրքորոշման մասին: 

 
1