Ի պատասխան ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ի պատասխան ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության

Ի պատասխան ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության

2015 թվականի հունիսի 30-ին գումարած ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների հավանությանն արժանացած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող ոչ ճիշտ լուրերը / մասնավորապես՝փոխվարչապետի ինստիտուտի բացակայության վերաբերյալ/ պարզաբանելու համար, տեղեկացնում ենք, որ պատգամավորների քննարկմանը դրված օրինագծում ներկայացված էր նախարարությւոնների եւ ԿԱ մարմինների նոր կառուցվածքը: Իսկ ԼՂՀ Սահմանադրության 99-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է կառավարության կազմը՝ բաղկացած վարչապետից, փոխվարչապետից եւ նախարարներից: Այսինքն՝ ԼՂՀ փոխվարչապետի, ինչպես եւ վարչապետի պաշտոնները, ընդգրկված են կառավարության կազմում՝ որպես ինստիտուտներ, այլ ոչ թե կառուցվածքում: Հետեւաբար, փոխվարչապետի  ինստիտուտը շարունակելու է գործել ԼՂՀ կառավարության կազմում, ինչպես ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:

 

 ԼՂՀ   կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 
1