Ստեփանակերտում բացվեց վիքիակումբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտում բացվեց վիքիակումբ

Ստեփանակերտում բացվեց վիքիակումբ

2001 թ. ազգությամբ ամերիկացի Ջիմի Ուելսը և Լարի Սանգերը ստեղծեցին մի նախագիծ, որն այսօր ամենապահանջվածն ու ամենաօգտակարն է օնլայն հարթակում՝ վիքիպեդիա: Այստեղ հոդվածները ստեղծվում են ինքնակամ, ցանկացած թեմայով և հիմնականում անվճար՝ պահպանելով աղբյուրների իսկությունը:

 

Հուլիսի 1-ին Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում բացվեց առաջին վիքիակումբը: Նախաձեռնությունը աջակցություն է ստանում «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի և ԼՂՀ կառավարության կողմից:  Հիմնական նպատակն է հայերեն վիքիպեդիայի զարգացումն ու հարստացումը՝ ինչպես նաև Արցախն ու Արցախի պատմությունն աշխարհին ներկայացնելը: Վիքիակումբի խմբագիրները կարող են լինել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

 

Ներկայումս վիքիպեդիա ցանցում կան 71 հազար եւ ավելի ակտիվ հոդվածագիրներ, ովքեր աշխարհի 287 լեզուներով միաժամանակ աշխատում են ավելի քան 33 միլիոն հոդվածների վրա: 2014 հուլիսի տվյալներով՝ վիքիպեդիան ամսական կտրվածքով ուներ արդեն ավելի քան 88 միլիոն այցելու: Չինարեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն և այլ լեզուներով վիքիների կողքին 2003-ի հունվարին կատարվեց առաջին հայերեն խմբագրումը: 2004-ի հուլիսին գրվեց առաջին հայերեն հոդվածը, թեման՝ Հայաստան: Հայերեն վիքիպեդիայի զարգացմանը մեծապես աջակցում է <<Վիքիպեդիա Հայաստան>> գիտակրթական հասարակական կազմակերպությունը: Հայերեն վիքիպեդիայի հիմնական նպատակը մեկն է՝ Հայաստանում և արտերկրում հայկական մտավոր և մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և դրա՝ համաշխարհային մակարդակի ներկայանալի դարձնելը: 

 
1