Հայ դատի ամերիկայի հանձնախումբը դատապարտել է հայ զինվորականի մահը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հայ դատի ամերիկայի հանձնախումբը դատապարտել է հայ զինվորականի մահը

Հայ դատի ամերիկայի հանձնախումբը դատապարտել է հայ զինվորականի մահը

Հայ դատի ամերիկայի հանձնախումբը դատապարտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հանդեպ ամբողջությամբ ատելությամբ լցված Իլհամ Ալիեւի ելույթը, հայ զինվորականի մահը, ինչպես նաեւ կոչ է արել Օբամայի վարչակազմին խախտել լռությունը Ալիեւի ագրեսիայի նկատմամբ:

 

Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայ դատի ամերիկայի հանձնախմբի մամուլի ծառայությունից:

 

«Փաստերն այստեղ չափից ավելի պարզ են, ինչպես նաեւ ապակառուցողական վարքի կաղապարը, որն Օբամայի վարչակազմը հնարավոր է դարձնում՝ հրաժարվելով հակադրվել նախագահ Ալիեւի ագրեսիային: Հունիսի 25-ին Ալիեւը բաց տեքստով հայտնեց Նախիջեւանի կողմից իր տրանսսահմանային հարձակման մասին, ելույթ ունենալով ուղիղ եթերում: Նա այդ ելույթում հաստատել է, որ Հայաստանը ադրբեջանական հողեր են:

 

Միջազգային հանրության կողմից միայն լռություն տեսնելով, նա մեկ օր անց կյանքի կոչեց իր սպառնալիքը, որի հետեւանքով զոհվեց Արման Եփրեմյանը: Այսօր նրան շարունակում է խրախուսել ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ում նրա գործընկերների անընդունակությունը՝ վճռականորեն հակադրվեն Ալիեւի կողմից ուժգնացող ագրեսիային»,-հայտարարել է Հայ դատի ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հակառակորդը խախտել է հրադադարիռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, Նախիջեւանի հատվածում: Գործի են դրվել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: Հայաստանի Զինված ուժերը հարկադրել են հակառակորդին դադարեցնել կրակը: Հրաձգության ժամանակ զոհվել է հայ զինծառայող Արման Եփրեմյանը:


1