Հանրապետությունում գարին կմթերվի 105 դրամով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հանրապետությունում գարին կմթերվի 105 դրամով

Հանրապետությունում գարին կմթերվի 105 դրամով

Արցախի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետությունում բերքահավաքի կազմակերպման եւ գնային քաղաքականության հարցերի վերաբերյալ:

 

Գարու ակնկալվող մոտ 45 հազար տոննա բերքն ընդունելի գներով  մթերելու հարցը խորհրդակցության հիմնական թեման էր, մանավանդ որ ԼՂՀ-ում դրա պահանջարկը քիչ է՝ ցորենի համեմատությամբ:

 

<< Բանակցություններ են տարվում Հայաստանի Հանրապետության՝ գարի մթերող խոշոր ընկերությունների հետ՝ Արցախից արտահանվող գարին անցած տարվա գնով՝115 դրամով ընդունելու համար: Բացի դրանից, <<Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի>> պահեստներում գարին կընդունվի 105 դրամով, ինչը նշանակալի աջակցություն կլինի արտադրողներին: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործողները կարող են փոխանակման եղանակով պայմանավորվածություններ ձեռք բերել հիմնադրամի հետ >>,- նշել է ԼՂՀ վարչապետը:

 

Ցորենի գնի ձևավորման հարցում պետական միջամտության չափը կորոշվի ավելի ուշ՝ բերքահավաքի մեկնարկից եւ շուկան ուսումնասիրելուց հետո:

 

1